ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Հայաստան և Արցախ այցելությունն ավարտելուց հետո, մայիսի 15-ին մեկնեց ԱՄՆ Արևմտյան շրջան, որտեղ յոթ օրերի ընթացքում տեղի ունեցան մի շարք պաշտոնական հանդիպումներ:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն այցելեց գաղութի բազմաթիվ կազմակերպություններ և միություններ, հանդիպումներ ունեցավ նրանց ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Սույն հանդիպումների ընթացքում Հակոբ Տեր-Խաչատուրյանը ծանոթացավ յուրաքանչյուրի գործունեությանը, քննարկեց շրջանային հարցեր՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի իրավիճակին, քաջալերելով բոլորին ավելի ամրապնդել հայրենիքի հետ համագործակցությունը:
Այցելությունների և հանդիպումների շարքում էին Արևմտյան Ամերիկայի Թեմի Ազգային Առաջնորդարանը, ԱՄՆ-ի Արեւմտյան Թեմի Առաջնորդարանը, Լոս Անջելեսի Հայաստանի հանրապետության հյուպատոսարանը, Հայկական-Ամերիկյան թանգարանը, Շամլեան Ազգային վարժարանը, Հայ Օգնության Միությունը, Համազգային Կրթական եւ Մշակութային ընկերակցությունը, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը, Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը և ՀՅԴ Շանթ Ուսանողական միությունը:
Կարդացեք նաև
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ