Մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221948 դեպք, որոնցից 211057-ն` առողջացած, 4392-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5425 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել 1060108 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2963 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք: Ունենք 222 առողջացած և 6 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1074 է:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ