Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, պարզենք` ինչ է եղել: Այս մասին News.am-ին հայտնեց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:
«Մեր գյուղ եկող մեքենաներից մեկն են կանգնեցրել, հայերեն լեզվով ծխախոտ են ուզել, վարորդն ասում է, որ ադրբեջանցիներ են եղել: Հիմա գյուղացիներով եկել ենք, տեսնենք`ինչ է եղել, բայց էստեղ ոչ ոք չկա»,-ասաց նա:
Խոզնավարի համայնքապետը նշեց, որ ադրբեջանցիները գտնվում են գյուղից 2.5 կիլոմետրի հեռավորության բարձունքի վրա են, 15 հոգով են այնտեղ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում