Այսօր՝ մայիսի 22-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ մասնակցել է Ստեփանակերտի հայ- ֆրանսիական բարեկամության պուրակում կառուցված ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությանը և ծաղիկներ խոնարհել մեծ հայի հիշատակը հավերժացնող կիսանդրու պատվանդանին։
ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ