Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այն, որ ես կամ և լինելու եմ քաղաքականության մեջ, միանշանակ է». Նաիրա Զոհրաբյանը՝ իր՝ կուսակցություն հիմնադրելու մասին

Մայիս 22,2021 12:22

Aravot.am-ի զրուցակիցն է ԲՀԿ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

-Տիկին Զոհրաբյան, տեղեկություններ կան, որ Դուք պատրաստվում եք առաջիկայում կուսակցություն հիմնադրել, որի նպատակը հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է: Համապատասխանո՞ւմ են այս խոսակցություններն իրականությանը:

-Այն, որ ես կամ և լինելու եմ քաղաքականության մեջ, միանշանակ է: Այն, որ ես կամ և լինելու եմ քաղաքական առաջնագծում, միանշանակ է: Այն, որ ես իմ համախոհների հետ միասին, որոնք շատ են, ամեն ինչ անելու եմ չարիքի այս իշխանությունից Հայաստանը և Արցախն ազատելու համար, միանշանակ է: Իսկ կուսակցության վերաբերյալ հարցին թույլ տվեք այս պահին չպատասխանել: Առաջիկա պատեհ առիթով ես հայտարարությամբ հանդես կգամ:

-Այդուհանդերձ կուսակցություն հիմնելը լուրջ ֆինանսական ներդրում է պահանջում. ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ Ձեր ֆինանսական հոսքերն ապահովված են Ռուսաստանից:

-Եկեք հիմա դավադրությունների տեսություն չկառուցենք: Ես նշեցի, որ կամ և մնալու եմ քաղաքական առաջնագծում, որովհետեև այսօր մեր երկիրն օկուպացված է հայադավ զավթիչների կողմից: Այս օկուպացիայից ազատվելու համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի համախմբում: Ես իմ համակիրների, համախոհների հետ միասին, իսկ նրանք շատ են, ամեն ինչ անելու եմ հայրենիքը թրքադավ զավթիչներից ազատելու համար:

-Նաև շատ է շրջանառվում տեղեկություն, որ տարբեր քաղաքական ուժերից ունեցել եք առաջարկներ՝ մասնակցելու ընտրություններին իրենց ցուցակներով: Այս մասով որևէ մանրամասն կփոխանցե՞ք:

-Այս պահին ես այդ կապակցությամբ որևէ բան չեմ ասելու:

-Գագիկ Ծառուկյանն ինչպե՞ս ընդունեց Ձեր հեռանալու մասին լուրը, թե՞ առաջարկն իրենից է եղել:

-Ես իմ հայտարարության մեջ ԲՀԿ-ի հետ կապված ամեն ինչ նշել եմ: Ես ասել եմ, որ ԲՀԿ-ի հետ իմ անցած ճանապարհը եղել է իմ կյանքի կարևորագույն ճանապարհներից մեկը, որի հանդեպ ես ունեմ հարգանք: Ուստի, «Բարգավաճ Հայաստանի» թեմայով ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը ես որևէ մեկնաբանություն չեմ տալու:

Զրույցը վարեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31