Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեսնես այս ելույթը լսող մարդիկ հասկանո՞ւմ են, թե ինչ խորամանկությունների է դիմում ելույթ ունեցողը․ «Հրապարակ»

Մայիս 22,2021 11:20

Լսում եմ նախօրեին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ելույթն ԱԺ-ում եւ մտածում եմ՝ տեսնես այս ելույթը լսող մարդիկ հասկանո՞ւմ են, թե ինչ խորամանկությունների է դիմում ելույթ ունեցողը՝ իր խոսքի հանդեպ վստահություն ներշնչելու, իր արարքներն արդարացնելու համար։

Զգո՞ւմ են, թե ինչքան հակասություն կա նրա խոսքի մեջ, եւ ինչքա՜ն հակափաստարկ կարելի է բերել յուրաքանչյուր արտաբերած մտքին։ Օրինակ, հասկանո՞ւմ են, որ օգտագործելով իր ողջ հռետորական ձիրքը՝ ինչպես է փորձում հայ հանրությանը սարսափեցնել նոր պատերազմի վտանգով եւ այդ պատերազմի հեռանկարը փաթաթել ընդդիմության վզին, այն դեպքում, որ հենց իր վերարտադրությունն է խիստ մեծացնում պատերազմի հավանականությունը։

Միաժամանակ ընդդիմությանը սադրում է, ասելով՝ դե, հայտարարեք, որ հրաժարվելու եք նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Հասկանալի է, որ ճաշը եփել է եւ հիմա փորձում է դրանից երկակի օգուտ քաղել՝ դաշնակիցներին ներշնչել, որ միայն ինքն է այդ համաձայնության երաշխավորը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31