Սկոպյեում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության մեկնարկային օրվա ավարտից հետո մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի հինգ անդամներից չորսը պայքարում են մեդալների համար. երկուսը՝ ոսկու, երկուսը՝ բրոնզի:
Այսօր երեկոյան չեմպիոնի կոչման համար կգոտեմարտեն 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը եւ ծանր քաշային Դավիթ Օվասապյանը, իսկ մրցանակային երրորդ տեղը կվիճարկեն 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը եւ 87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը:
Այսօր ցերեկը պայքարի մեջ կներգրավվեն մեր հավաքականի մյուս հինգ ըմբիշները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ