Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարված իրավիճակը բացասաբար է անդրադառնում զբոսաշրջության ոլորտի վրա։ Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ զբոսաշրջությունը շատ զգայուն է նման երեւույթների նկատմամբ։
«Կորոնավիրուսի հետ կապված փորձն էլ ցույց տվեց, դրան գումարած պատերազմական իրավիճակը, անվտանգության հետ կապված հարցեր, այդ թվում նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը չի կարող չանդրադառնալ, չի կարող բացասական ազդեցություն չունենալ. իհարկե ունենում է, դեռ կարող է ունենալ ավելի շատ հետեւանք, եթե իրավիճակը շուտով չկայունանա ու երկու ուղղությամբ։ Հայաստան նոր եկողներն են մարդիկ, որոնք որ պատրաստվում էին, կցանկանային գալ Հայաստան, եւ արդեն այն տեղեկությունը, որն աշխարհում տարածվեց, որ այստեղ անկայունություն կա, վտանգ կա, պարզ է, որ արդեն շատերը կխուսափեն գալ՝ հաշվի առնելով որոշ երկրների կողմից արված հայտարարությունները։ Ցավոք, մենք խորհուրդ չտրվող երկրների ցանկում ենք լինում, եւ դա բացասաբար է անդրադառնում»,- ներկայացրեց Ապրեսյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ այս ընթացքում Հայաստան այցելում են հիմնականում ռուս, իրանցի զբոսաշրջիկներ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում