Մեծագույն պարադոքս է, որ հրաժարական տված, հետո խորհրդարանում երկու անգամ չընտրված անձը, որ ինքն իրեն ապօրինաբար ԺՊ է կարգել, երկրի ու նրա անվտանգային համակարգի հետ ինչպես ցանկանում, այդպես էլ վարվում է, մոլորեցնում է հասարակությանն այնքան, ինչքան իր ջանքերը ներում են, ավելին՝ պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որն ինչքան էլ Նիկոլն ասի, թե «100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին», հենց միայն այն հանգամանքը, որ ինքն է նման բան հայտարարում, հաստատում է, որ 100 տոկոսով հակառակն է լինելու։
Այս ամենին զուգահեռ, այն պայմաններում, երբ պետական ինստիտուտները քաոսի են մատնվել ու կազմաքանդված վիճակում են, երբ իր մեղքով պատերազմ ենք պարտվել, հազարավոր զոհեր ենք տվել, երբ Հայաստանի անվտանգությունը անձամբ է հասցրել զրոյի, երբ մշտապես զբաղվել է քայքայելով, քանդելով ու կործանելով, Նիկոլն իրեն իրավունք է վերապահում ընդդիմությանը մեղադրել քայքայիչ գործունեություն իրականացնելու հարցում։ Ապշելու բան է… Ու այս ֆոնին առավել տեսանելի է դառնում այն միտումը, որ Փաշինյանը, ինչպես միշտ, խուսափում է որևէ թթու խոսք ասել Ալիևի հասցեին կամ արժանի պատասխան տալ նրա հոխորտանքներին, սակայն մշտապես պատրաստ է ընդդիմադիրներին անվանարկել ու դավաճան որակել։
Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ են Փաշինյանն ու Ալիևը այսքան շտապում դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում փաստաթուղթ ստորագրել։ Արդյո՞ք պատճառն այն է, որ իրենք էլ գիտեն՝ ընտրություների արդյունքում Փաշինյանը հնարավորություն չի ունենալու ընտրվել վարչապետի պաշտոնում։
Թեպետ կան նաև այլ տեսակետ ունեցողներ, որ առաջիկայում այս ամենը կմատուցվի այնպիսի սոուսով, թե իբր Հայաստանին ձեռնտու տարբերակներ են քննարկվում, որպեսզի ընտրություններում Նիկոլը հաջողության հասնի, իսկ ընտրություններից հետո… Այ, ընտրություններից հետո, նման ողբերգական սցենարի դեպքում, այլևս անկումն ու կործանումը անկասելի կլինեն… Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը կլինի Հայաստանի վերջը:
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում