Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձեւ, որով միանշանակ դատապարտեց Ադրբեջանի գործողությունները:
Սա անդրանիկ քայլն է, որով այս խոշոր եվրոպական կառույցը գնահատական է տալիս Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործություններին: Աներկբա է, որ ԵԽ այս որոշումը նախաբանն է այն գործողությունների, որոնք կիրականացնեն միջազգային կազմակերպությունները՝ հայկական կողմերի դիվանագիտական գործողությունների արդյունքում:
Այդ գործողություններն անհրաժեշտ են ոչ միայն կատարվածին համարժեք գնահատական տալու համար, այլեւ տարածաշրջանում ընթացող ակտիվ գործընթացները միջազգային իրավունքի նորմերի շրջանակ բերելու կարեւոր առաքելությունը կյանքի կոչելու նպատակով:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում