Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ներկայիս Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, ապա ինչպե՞ս կարող է հավակնել Հայաստանի տարածքներին»․ «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 22,2021 09:30

Այսօր ակտիվորեն շրջանառվում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ իրականացնելու հարցը:

Ադրբեջանը փորձում է գծել հայ-ադրբեջանական սահմանը՝ հիմնված խորհրդային շրջանի վարչատարածքային բաժանման հիման վրա։ Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ փոխադարձ սահմանների ճանաչումը եւ կարող է արդյոք մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը հանդիսացող այսօրվա Ադրբեջանը օրակարգ մտցնել երկու երկրների միջեւ խորհրդային վարչատարածքային բաժանման քարտեզները, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի հետ։

Վերջինիս խոսքով, առկա են բազմաթիվ քարտեզներ, որոնք ապացուցում են, որ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ որեւէ այլ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, չեն կարող տարածքային պահանջներ ունենալ. ընդսմին, Հայաստանն ու Արցախն ունեն օրինական տարածքային պահանջներ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ:

«Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» 1991 թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտի 2-րդ հոդվածում նշված է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը»: «Եթե ներկայիս Ադրբեջանը չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ավելին՝ հրաժարվել է դրանից, ապա ինչպե՞ս կարող է հավակնել Հայաստանի տարածքներին: Այստեղից էլ հետեւություն, որ գոյություն չունեցող եւ դրա իրավահաջորդը չհանդիսացող պետական կազմավորման հետ չի կարող լինել բանակցություն, որեւէ այլ գործընթաց, առավել եւս՝ սահմանազատում»,- նշում է զրուցակիցս:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31