«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Արա Այվազյանին:
ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպմանը բարձրացվել է, թե ինչ է կատարվում ՀՀ արտաքին սահմանների հետ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել այս իշխանությունները, ի վերջո, ինչ են պատրաստվում զիջել, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Նախարարի պաշտոնակատարի պատասխանները շատ տարաբնույթ էին. հրապարակված փաստաթուղթը, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի, դա միակ փաստաթուղթն է, այլ հավելված գոյություն չունի։ ԱԳ նախարարի պաշտոնակատարի կողմից 2-րդ փաստաթղթի մասին գոյությունը բացառվել է։ Կա՞ այլ փաստաթուղթ, թե՞ չկա, օրինակ, կառավարությունում, նրանք տեղյակ չեն», – մանրամասնեց Վանեցյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում