Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ազգային-ժողովրդավարական բեւեռը նամակ փոխանցեց Ֆրանսիայի դեսպանատուն` միջնորդելու ՄԱԿ-ին ՀՀ սահմանները պաշտպանել

Մայիս 21,2021 21:21

«Եթե, մենք` հայերս, խելքներս գլուխներս չհավաքենք, քաոսային այս վիճակը տանելու է էլ ավելի քաոսային իրավիճակի»,-այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց Ազգային-ժողովրդավարական բեւեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ նրա, այդ քաոսը վերացնելու մեկ միջոց կա` ժամանակավոր, ներազգային զինադադարը:

Նրա խոսքով՝ պետք է ազգովի համախմբվեն մեկ գաղափարի շուրջ եւ այդ հարցում միասին այդ քայլը կատարեն: Ըստ նրա, խոսքը վերաբերում է բոլոր քաղաքական շրջանակներին: Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, Փաշինյաններն արհամարհում են արեւմուտքից մեկնած ձեռքը, ուստի հայ ժողովուրդը պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի մեր երկրի սահմանների անվտանգությունը նրանք ստանձնեն:

Ասաց, որ Ազգային-ժողովրդավարական բեւեռը վաղվանից խորհրդատվությունների շարք է սկսելու` այդ խնդիրը լուծելու համար:

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ-ում գործող Ֆրանսիայի դեսպանատուն` դիմումը փոխանցելու, որպեսզի դեսպանատունը միջնորդի ՄԱԿ-ին` ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31