Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէ, որ ՌԴ-ն դեմ է, որ ՀՀ-ում հաղթի Ռոբերտ Քոչարյանի դաշինքը». Բորիս Նավասարդյան. «Ա1+»

Մայիս 21,2021 22:44

«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ այն բոլոր որոշումները, որոնք կայացվում են Հայաստանում, թելադրված են դրսից։ Եվ բավարար էր Մոսկվայից լիներ առաջարկ, անմիջապես պարզվում է, որ դա մեր առաջնահերթություններից է ճգնաժամից դուրս գալու համար։

«Դա նշանակում է, որ մենք անգամ այս բարդ իրավիճակում չունենք հստակ ծրագիր, ռազմավարություն, տեսլական, թե ինչպես ենք ապահովում երկրի հետագա զարգացումն ու անվտանգությունը։ Իշխանությունն այդ թելադրանքին սպասում է, քանի որ չունի մշակած գործողությունների ծրագիր։ Դա այն բանի հետևանք է, որ չկա պատասխանատվություն և իշխանական լծակների օգտագործման պատկերացում: Չկան այն ուղեղային կենտրոնները, որոնք օգնում են այդ ծրագրերի մշակմանը»,- ասում է նա։

Բ.Նավասարդյանն անդրադարձավ նաև առաջիկա արտահերթ ընտրություններին, ու այդ ընտրություններից Ռուսաստանի սպասելիքներին: Նա գտնում է, որ եթե ՌԴ-ն շահագրգռված լիներ, որ մեր երկրում իշխանափոխություն տեղի ունենար, հավանաբար գեներալների կողմից Նիկոլ Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացնելուց հետո ՀՀ բանակն այլ կերպ կվարվեր, այլ քայլեր կաներ։ Բայց քանի որ չի արել, ուրեմն ՀՀ-ում ՌԴ-ին իշխանափոխություն պետք չէ։

«Բայց այնպես չէ, որ ՌԴ-ն դեմ է, որ ՀՀ-ում հաղթի Ռոբերտ Քոչարյանի դաշինքը»,- հավելում է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31