Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել միջազգային հանրությանը, այդ թվում Եվրախորհրդին, համոզել Հայաստանին հրաժարվել «ռևանշիստական գործողություններից և Ադրբեջանի հանդեպ ատելությունից», օգտվել «խաղաղության, տարածաշրջանային գործակցության և զարգացման բացառիկ հնարավորությունից»: Այդ մասին Բայրամովը հայտարարել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի 131-րդ նիստին իր ելույթում:
Բայրամովը հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը վերջ է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև 30-ամյա հակամարտությանը: Նրա խոսքով՝ փաստաթուղթը անհրաժեշտ պայմաններ է ստեղծել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար՝ «ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, տարածքային ամբողջականության և երկու երկրների՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիման վրա»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ