Ermenihaber. Թուրքիայի «Մաարիֆ» (Գիտություն) հիմնադրամի նախագահ Բիրոլ Աքգյունը հանդիպում է ունեցել Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլաևի հետ:
Հանդիպման ավարտին թուրքական հիմնադրամի ու Արդբեջանի կրթության նախարարության միջև կրթական ոլորտում համագործակցության զարգացման և խրախուսման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել:
Թուրքիայի խոշորագույն «Մաարիֆ» (Maarif) կրթական հիմնադրամը գործունեություն է ծավալում աշխարհի 67 երկրում:
Հիմնադրամն արտասահմանում, ընդհանուր առմամբ, 357 կրթական հաստատություն և 1 համալսարան ունի: