Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե այս նոր հակաօրինական փաստաթղթի հիման վրա «ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ապա կրկնակի հանցագործ է դառնալու ոչ միայն պետության ղեկավարը, այլ բոլոր «կողմ» սեղմող պատգամավորները». Էլբակյան

Մայիս 21,2021 17:44

Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ❗ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԶԼՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ❗

  • 1992 թ․ հուլիսի 8-ին ՀՀ օրենսդիր մարմինն ընդունել է որոշում՝ պարտավորվելով հետևողականորեն սատար կանգնել ԼՂՀ և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և ՀՀ համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ նշված կլինի Ադրբեջանի կազմում։
  • Ստորագրելով և անարգել կյանքի կոչելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարությունը, որով ճանաչվել է ինչպես առհասարակ Արցախի, այնպես էլ նախկին ԼՂԻՄ տարածքների մի մասի նկատմամբ Ադրբեջանի փաստացի օկուպացիան՝ ՀՀ դե-ֆակտո ղեկավարը օրենք է խախտել։
  • Եթե այս նոր կապիտուլյացիոն և հակաօրինական փաստաթղթի հիման վրա «ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ապա կրկնակի հանցագործ է դառնալու ոչ միայն պետության դե-ֆակտո ղեկավարը, այլ բոլոր «ԿՈՂՄ» սեղմող պատգամավորները։

* Որոշման հղումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31