Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀամաԿարգ»-ն առաջարկում է Հայաստանում ռազմական դրության հայտարարել

Մայիս 21,2021 17:36

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Գիտակցելով մեր պատասխանատվությունը սերունդների առաջ, ունենալով իրավական, սոցիալական, ազգային, բարձր տեխնոլոգիական տնտեսությամբ համայն հայության հայրենիք հանդիսացող երկիր կառուցելու նպատակադրում, խնդիր դնելով երկրի և ժողովրդի անվտանգության բարձր մակարդակ ապահովելու առաջնահերթություն,

Անհրաժեշտ համարելով երկրում զարգացման ծրագրեր իրականացրած, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկություններ ղեկավարած և հաջողություններ գրանցած անձանց միավորումը՝ համադրելու համար ազգանպաստ ծրագրերը և բազմապատկելու դրանց իրականացման արդյունավետությունը.

Մենք ներքոստորագրյալներս հայտարարում ենք՝ «ՀամաԿարգ» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադրումը:

Վերջին երեք ամիսների ընթացքում ակումբի կողմից մշակվել են՝
• Անվտանգային-պաշտպանական,
• Իրավա-քաղաքական,
• Կրթական, գիտական, մշակույթի,
• Տնտեսական
ուղղություններով հայեցակարգային փաստաթղթեր, ինչպես նաև այդ ուղղություններով հրատապ անհրաժեշտ առաջիկա գործողություններ: Դրանք կհրապարակվեն առաջիկա օրերին:

Այժմ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից կից ներկայացնում ենք հայտարարություն-հորդորը ուղղված ՀՀ կառավարությանը:

«ՀամաԿարգ» ՀՔ ակումբ՝

Ալեքսանդր Քանանյան Գրաբարի մասնագետ
Աշոտ Ալիխանյան «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր
Ավետիք Քերոբյան Ռազմարդյունաբերական փորձագետ
Արման Աթոյան «X-Tech» ընկերության հիմնադիր, տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ
Արտակ Զաքարյան ՏՏ ոլորտի կառավարման փորձագետ
Արտուր Խոջաբաղյան «ՕգմենթԱր» ընկերության ղեկավար
Գագիկ Գինոսյան «Կարին» համույթի ղեկավար
Դիաննա Գրիգորյան «Ղողանջ» սոցիալ-իրավահոգեբանական ՀԿ նախագահ
Լևոն Գալստյան Տեխնոլոգիայի, ձեռներեցության և նորարարության փորձագետ
Խաչատուր Նազարյան «Techնոտուն» ակումբի համահիմնադիր
Կարեն Ադոնց Տնտեսագետ
Կարեն Զադոյան Իրավաբան-փորձագետ
Հրանտ Խաչատրյան Քաղաքագետ
Հրաչյա Խաչատրյան «Սայմոտեկ» ընկերության ղեկավար
Մայիս Մարգարյան «Exelist» ընկերության հիմնադիր, ՄԵՄ ծրագրի հիմնադիր
Սամվել Գևորգյան Բիզնեսի կառավարման խորհրդատու
Սամվել Խաչատրյան «Innovation and Technological Community» ՀԿ համահիմնադիր
Սեդրակ Վարդանյան «Արմաթ» ծրագրի ղեկավար
Սուրեն Ալոյան «Dasaran.am»-ի հիմնադիր
Վազգեն Պետրոսյան Արևելագետ, քաղաքական մեկնաբան
Վահագն Պողոսյան «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր
Վահան Վարդանյան Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ
Վահրամ Այվազյան «Ցանցային պետություն» շարժման հիմնադիր
Վովա Վարդանով «ՈՄԱ» ՌՀԿ հիմնադիր ղեկավար

«ՀամաԿարգ» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հաշվի առնելով երկրում և սահմանային հատվածներում ստեղծված պայթունավտանգ իրավիճակը, «ՀամաԿարգ» ակումբը հորդորում է ՀՀ կառավարությանը հրատապ իրականացնել ներքոհիշյալ քայլերը՝

• Դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ներխուժման, Հայաստանի սուվերենության խախտման փաստը և պահանջելու Ադրբեջանից անհապաղ դուրս բերելու զինված և այլ ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետության տարածքից: Խնդրել դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան արձանագրելու համար Ադրբեջանի ստորաբաժանումների՝ Հայաստանի տարածքից դուրսբերման փաստը:

• «Ռազմական դրության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն, Հայաստանում ռազմական դրության հայտարարում:

• Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստվածության վիճակի: Մասնակի զորահավաքի հայտարարում: Օրենքով սահմանված այլ անհրաժեշտ գործողությունների իրականացում:

• Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով ՀՀ սահմանապահ և ՀՀ ՊՆ ԳՇ ստորաբաժանումների՝ տեղակայումը այնպես, որը կապահովվի սահմանների անվտանգությունը՝ բոլոր հատվածներում: Տեղակայված ստորաբաժանումների գործառույթների արդյունավետ կատարման համար համապատասխան ենթակառուցվածքի ապահովում:

• ԴՈՍԱԱՖ Համահայկական Հայրենասիրական ՀԿ ամբողջ ենթակառուցվածքը ժամանակավորապես տրամադրել «Ողջ մնալու արվեստ» Ռազմահայրենասիրական ՀԿ-ին՝ Հայաստանի ողջ տարածքում մարտունակ պահեստազորի պատրաստման (վարժանքների) նպատակով: ՀՀ պետական բյուջեից հատկացնել համապատասխան ֆինանսավորում՝ պահեստազորի պատրաստման համար:

• Կազմել ծրագիր և սկսել իրականացնել՝ հանրակրթական համակարգի ավագ դասարանների (10-12) բոլոր աշակերտների համար պարտադիր զինվորական պատրաստության դաշտային (լեռնային) վարժանքներ:

«ՀամաԿարգ» հասարակական-քաղաքական ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31