Մայիսի 21-ին Դիլիջան քաղաքում` Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում ազդարարվեց վերջին զանգը։ Դասարանները երեքն էին՝ 3-րդ դասակի Ա,Բ,Գ։
Տեղի ունեցավ մեծ միջոցառում, որի ընթացքում գովասանագրեր և շնորհավորագրեր ստացան վարժարանում աշխատող ուսուցիչները, սպաները և այն երեխաները, որոնք մրցութային օլիմպիադաներում զբաղեցրել էին տեղեր:
Միջոցառման ընթացքում սաներին իրենց շնորհավորական և շնորհակալական խոսքն ուղղեցին վարժարանի տնօրեն Գեղամ Սարգսյանը և փոխտնօրեն Արթուր Կարապետյանը։ Այնուհետեւ տեղի ունեցավ մեդալների հանձնումը, որոնց վրա պատկերված էր Մոնթե Մելքոնյանը։
Կարդացեք նաև
Վարժարանի հետախուզական խմբի սաները ցուցադրություն կազմակերպեցին` ցույց տալով, թե ինչպես է կազմակերպվում հետախուզությունը։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ շարային երթ։
Զառա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ