Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց նախաձեռնությունը միջազգային քաղաքական և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում հորդորել ՀՀ իշխանություններին՝ կատարել քաղաքացիների պահանջը և դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին

Մայիս 21,2021 17:59

Քաղաքագետ, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան գրառումը

Կանանց նախաձեռնության հայտարարությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության կոչով

Մենք ողջունում ենք վերջին ամիսներին մի շարք պետությունների, քաղաքական կառույցների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանում և նրա սահմաններին խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերն ու երախտագիտություն հայտնում այս ծանր ժամանակաշրջանում հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար։

Հաշվի առնելով նրանց իրականացրած հայանպաստ գործունեությունը, ինչպես նաև՝

-2020թ․ աշնանը մեկնարկած թուրք-ադրբեջանական դավադիր հարձակումը ՀՀ անկախ սահմանների վրա՝ գաղտնիության և հաշվետվողականության բացակայության պայմաններում, բավարար լեգիտիմության չունեցող իշխանությունների՝ հայ ժողովրդի անունից և նրա մեջքի հետևում ճակատագրական որոշումների վերաբերող փաստաթղթի ստորագրումը 2020թ․ նոյեմբերի 9-ին,

-Արցախի բռնի տրոհման նախադեպը և այդ սցենարի կրկնության սպառնալիքը ՀՀ-ում,

և կարևորելով կանանց նշանակալի ներդրումը Հայաստանում և Արցախում պետության, քաղաքացիական հասարակության կայացման գործում՝

Կանանց նախաձեռնությունը կոչ է անում վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ ջանքեր գործադրող երկրների կառավարություններին, միջազգային քաղաքական և իրավապաշտպան կազմակերպություններին․

* ընդլայնել մասնակցության չափաբաժինը՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ գործարկվող թուրք-ադրբեջանական ագրեսիայի շարունակականությունը կանխելու և Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու գործում․

* Արցախի ինքնորոշման իրավունքի և խնդրի շուրջ ձևավորված իրավիճակի առնչությամբ դիմել ԵԱՀԿ Մինսկի Խմբին՝ գործառույթների լիարժեք իրականացումը ապահովելու համար, կամ ստեղծել մեկ այլ նախաձեռնություն, որը կաշխատի նոր ձևաչափով․

* հորդորել ՀՀ իշխանություններին՝ կատարել ՀՀ քաղաքացիների միասնական պահանջը և դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը ապահովելու նպատակով։

Սույնով Կանանց նախաձեռնությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ առավելագույնս աջակցել Հայաստանում և Արցախում լիարժեք և ապահով իրական ժողովրդավարության և արժանապատիվ խաղաղության ամրապնդմանը և դիմակայել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող բոլոր վտանգներին։

Զարուհի Մուրադյան, նկարիչ, Սարգիս Մուրադյան պատկերասրահի տնօրեն
Հասմիկ Պապյան, ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի,
Անուշ Սեդրակյան, քաղաքագետ, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ,
Զարուհի Հովհաննիսյան, Իրավապաշտպան, հրապարակախոս
Հելենա Մելքոնյան, կինոռեժիսոր, Այո բազմաֆինանսավորման հարթակի համայնքների հետ կապերի ղեկավար
Սեդա Գրիգորյան, վավերագրող ռեժիսոր
Անժելա Ֆրանգյան, վավերագրող ռեժիսոր
Սոնա Մարգարյան, ֆիլմերի պրոդյուսեր
Շողակաթ Մլքե-Գալստյան, ՄԻՀՐ թատերախմբի մենակատար
Արուսյակ Սիմոնյան, վավերագրող ռեժիսոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31