Սկոպյեում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի հինգ անդամներից չորսը հաղթահարել են նախնական փուլը եւ երեկոյան կգոտեմարտեն եզրափակիչ մտնելու համար:
Ըստ քաշային կարգերի, մեր ըմբիշների մրցակիցները լինելու են:
63 կգ՝ Հրաչյա Պողոսյան-Լերի Աբուլաձե (Վրաստան),
77 կգ՝ Սամվել Գրիգորյան-սերգեյ Ստեպանով (Ռուսաստան),
Կարդացեք նաև
87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան-Թեմուրի Տղուասելիձե (Վրաստան),
130 կգ՝ Դելիան Ալիշահի (Շվեյցարիա)-Դավիթ Օվասապյան:
Մեր չորս ըմբիշներն էլ վստահ են հանդես գալիս եւ տպավորիչ հաղթանակներ են տոնում: Սակայն առանձնակի տպավորիչ էր քառորդ եզրափակչի՝ Գեւորգ Թադեւոսյանի գոտեմարտը խորվաթ Մաթեյ Մանդիչի հետ: Առաջին մրցափուլում մեր ըմբիշը պարտվում էր 0:7 հաշվով, սակայն հանգստից հետո նա ցուցաբերեց կամային բարձր որակներ եւ ի վերջո հաղթեց 8:7 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ