Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ. ՀԱԿ

Մայիս 21,2021 16:26

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Նկատի ունենալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը եւ այդ առիթով տեղի ունեցող բողոքի «տարերային» ցույցերը, որոնք իրականում ուղղորդվում են ընտրապայքարի մեջ մտած տարաբեւեռ ուժերի կողմից, հայտարարում ենք.

Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ, բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։

Հետեւաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ։

Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Առաջին նախագահը չտալով երաշխիք, որ մինչև ընտրությունները
    ա) իր հոգեզավակը որևէ կարևոր փաստաթուղթ չի ստորագրի, որը մեզ նորից կրակը կգցի, ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը,
    բ) վարչապետի պաշտոնակատարի կողմից ԱԺ ընտրությունները չեն կեղծվի,
    չի հորդորում իր գաղափարակիր աշակերտին, որ նա մինչև ընտրությունների ավարտը վարչապետի պաշտոնակատար նշանակի այլ անձի, փոխի ներկայիս պաշտպանության թույլիկ նախարարին և շտաբի պետին, որ նախընտրական շրջանում Հայաստանը տարածքային նոր կորուստներ չունենա և ժողովրդի ջղերը քայքայող այսպիսի հայտարարություններ չանի՝ «այո, ես ստորագրելու եմ այդ փաստաթուղթը»: Այդ ստորագրվելիք փաստաթղթի մանրամասնություններին և հնարավոր կից հավելվածներին ժողովուրդը ծանոթ չէ և իրավունք ունի անհանգստանալու, քանի որ Նիկոլը մի անգամ արդեն Արցախի հարցում խաբել է ՀՀ քաղաքացիներին՝ Հանրապետության հրապարակում խոստանալով, որ առանց ժողովրդի համաձայնության չի ստորագրի որևէ փաստաթուղթ Արցախի վերաբերյալ: Հիմա նույն կերպ մարդիկ վախենում են, որ այս անգամ էլ նա առանց լուրջ քննարկումների կարող է ստորագրել մեկ այլ ոչ հայանպաստ փաստաթուղթ՝ Հայաստանի սահմանների և Մեղրիի միջանցքի վերաբերյալ:
    Ստացվում է հետաքրքիր վիճակ, կարծես թե առաջին նախագահը իր հոգեզավակի հետ պայմանավորված լինի, որ չնայած հրապարակավ կքննադատի նրան և խիստ խոսքեր կասի նրա հասցեին, բայց ժողովրդին կհամոզի, որ Նիկոլի դեմ բողոքի ցույցեր չանեն, քանի որ այդ ցույցերը թուլացնում են Փաշինյանի դիրքերը, ուստի նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը:
    Հարգարժան ՀՀ առաջին նախագահ, ուզում եք ասել, որ մինչև ընտրությունների ավարտը ազգովի սսկված մնանք՝ ինչ կլինի, կլինի և հետո Դուք կասեք, այ եթե 1998թ. ինձ լսեիք…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31