Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չես առաջնորդվում այդ կեղծ քարտեզներով, բնականաբար, ընդհարում է լինելու»․ Օլեգ Դուլգարյան

Մայիս 21,2021 15:54

«Հասարակությունը չի լիազորել, որ առանց իր իմացության՝ թուղթ ստորագրվի, անգամ եթե այն աշխարհի իդեալական փաստաթուղթն է»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած՝ «Հայաստանի սահմանազատում՝ վստահության ճգնաժամի պայմաններում» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը:

«Այն, ինչ իրականացվում է ժողովրդից, քաղաքացիական հասարակությունից գաղտնի, սխալ է ի սկզբանե եւ ունի միտում, որ մարդը միանձնյա որոշում է կայացնում։ Մյուս կողմից, սկսում ես մտածել, որ դա պարտադրում են մեր կառավարությանը։ Ժողովուրդը չի կարող անընդհատ նման սթրեսների ենթարկվել»,-նշեց Օլեգ Դուլգարյանը։

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում քննարկումների ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթը։ Օլեգ Դուլգարյանի խոսքով. «Մարդկանց մոտ տպավորություն է, որ «բարդակ» է, եւ նման պայմաններում երկիրը ցնցումներից հետ պահելը դժվար է։ Ի՞նչ սահմանազատման մասին կարող է խոսք լինել, երբ ադրբեջանական կողմն ի սկզբանե գալիս է կեղծ քարտեզներով։ Իրենք դրանցով են գնալու սահմանազատման, ուստի սա սահմանազատման ամենավտանգավոր պահն է։ Եթե չես առաջնորդվում այդ կեղծ քարտեզներով, բնականաբար, ընդհարում է լինելու։ Ի՞նչ պայմաններով ենք գնալու սահմանազատման, այն քարտեզներով, որոնցով եկել-նստել են մեր հողի վրա՞»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31