Սկոպյեում ընթացող մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը մասնակից ունի բոլոր 10 քաշային կարգերում:
Այսօր մրցագորգ մտած հինգ ըմբիշներից՝ 55 կգ քաշային Աշոտ Մխիթարյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 77 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան եւ 130 կգ՝ Դավիթ Օվասապյան, առաջին արգելքը չի հաղթահարել միայն Աշոտ Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ