Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով համացանցում տարածված եռակողմ նոր հայտարարությունը սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ, կոչ է արել զուսպ վերաբերվել նմանատիպ «չարաճճի հայտարարություններին» և կենտրոնանալ առավելապես պաշտոնական աղբյուրների վրա:
«Ընդհանուր առմամբ սա այնքան նուրբ թեմա է, և այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այդ իրավիճակը հարթելու համար, որ անհրաժեշտ է շատ զուսպ վերաբերվել նմանօրինակ չարաճճի հրապարակումներին և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա»,- ասել է Պեսկովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ