Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսել եմ Արա Այվազյանի հետ, նման բան չկա»․ Ռուբինյանն այն մասին, թե նախարարն ուզում է հրաժարական տալ

Մայիս 21,2021 14:44

«Երեկ խոսել եմ ԱԳ նախարարի հետ։ Նման բան չկա, դա սուտ է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե ԱԳ նախարար Արա Այվազյանը համաձայն չէ Ադրբեջանի հետ սահմանային հարցերի ճշգրտման փաստաթուղթ ստորագրելուն եւ պատրաստվում է հրաժարական տալ՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը տեղյակ չի եղել փաստաթղթից, Ռուբեն Ռուբինյանը նկատեց․ «Փոխարտգործնախարարը կարող է տեղյակ չլինել այս կամ այն բանից, որովհետեւ տեղակալները մի քանիսն են եւ ունեն իրենց պատասխանատու ոլորտները։ Նորմալ է, որ մեկ փոխնախարարը կարող է տեղյակ չլինել ամեն ինչից կամ մյուսի ոլորտից։ ԱԳ նախարարության բոլոր պաշտոնյաները, որոնք պետք է տեղյակ լինեն գործընթացից, տեղյակ են»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ ինքը տեղյակ եղե՞լ է։ Ռուբինյանը պատասխանեց․ «Ես երեկ տեսել եմ փաստաթուղթը։ Մինչեւ այդ պահը ես իմացել եմ, եւ դուք էլ եք իմացել, որովհետեւ ԱԽ քարտուղարը հարցազրույցում ասել էր, որ ՌԴ-ից ստացվել է հանձնաժողով ստեղծելու առաջարկ, եւ մենք դեմ չենք, բայց ադրբեջանական զորքը նախ պետք է դուրս գա»։

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում քննարկումների ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31