Հայաստանի հավաքականի լողորդներն առայժմ չեն հաղթահարել Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության որակավորման փուլը:
Ընթացիկ օրերին մեր չորս լողորդներ հանդես են եկել 200 մետր ազատ ոճում: Վարսենիկ Մանուչարյանը ցույց է տվել 2.11.71, Անի Պողոսյանը՝ 2.10.20, Արթուր Բարսեղյանը՝ 1.56.01, Էդուարդ Ճաղարյանը՝ 1.59.21 արդյունք:
Վարսենիկը եւ Անին հանդես են եկել նաեւ 100 մ. ազատ ոճում եւ ցույց տվել, համապատասխանաբար, 0.59.00 եւ 1.00.43 արդյունք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ