Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. Պատերազմի «ավարտից» անցել է մոտ յոթ ամիս, իսկ դուք ՀՀ-ի ձեր գործընկերոջ հետ շարունակում եք ծաղրել ու կեղեքել մի ամբողջ ազգ

Մայիս 21,2021 15:06

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեկ տարի առաջ, այս օրը… Արայիկ Հարությունյանը Շուշիի մշակույթի պալատում երդվեց, խրոխտ ձայնով հայտարարելով, որ արցախահայության անվտանգությունը ողջ հայության անվտանգությունն է, արցախահայության արժանապատվությունը ողջ հայության արժանապատվությունն է, արցախահայության պայքարը՝ ողջ հայության պայքարը, արցախահայության հաջողությունը՝ ողջ հայության հաջողությունը: Հպարտ նշեց, որ Ազգային ժողովը տեղափոխվելու է Շուշի:

Գլուխը բարձր, ինքնավստահ կրկնեց Փաշինյան Նիկոլի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը: Մի քանի ամիս անց Շուշիի մշակույթի պալատը դարձավ մեր հայրենակիցների գերեզմանը, Հայրենիքի մեծ կտոր հանձնվեց թշնամուն, Արցախն ու Հայաստանը դարձան ամենավտանգվածը, իսկ հայի արժանապատվությունն ու պատիվը հողին հավասարեցվեց: Նիկոլի ու Արայիկի սիրելի արտահայտությունը վերափոխվեց. «Արցախը Հայաստան է, թե՞ վերջ»:

Սակայն…վերջ Արայիկ Հարությունյան, ժամանակն է իջեցնել վարագույրը և ավարտել այն տրագիկոմեդիան, որի սցենարը գրեցիք դուք ձեր անպատասխանատվությամբ, ձեր՝ Նիկոլին ամեն գնով հաճոյանալու պատրաստակամությամբ:

Պատերազմի «ավարտից» անցել է մոտ յոթ ամիս, իսկ դուք ՀՀ-ի ձեր գործընկերոջ հետ շարունակում եք ծաղրել ու կեղեքել մի ամբողջ ազգ: Բավ է, ձեռք ձեռքի տվեք ու հեռացե՛ք…

Հեռացեք, որ կարողանանք մեր կորացած մեջքն ուղղել, հողին հավասարեցված պատիվը բարձրացնել: Թույլ չենք տա վերացնել մեր երեխաների ու սերունդների ապագան…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31