Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրային կյանքի գործընթացներում երիտասարդների դերակատարության բարձրացման նպատակով ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման

Մայիս 21,2021 12:45

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը», որը կոչված է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:

«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. սեպտեմբերի 16-ի 1228-Ա/2 հրամանի: Աշխատանքային խմբում ընդգրկված են պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային հանդիպումները չեն սահմանափակվել հաստատված աշխատանքային խմբի շրջանակներով. դրանք բաց են եղել հանրության համար՝ մասնավորապես ներգրավելով երիտասարդության ոլորտում աշխատող և ոլորտի զարգացմամբ հետաքրքրված փորձագետների, երիտասարդների:

Երիտասարդական քաղաքականության շրջանակում որպես ռազմավարական թիրախներ սահմանված են երիտասարդական էկոհամակարգի զարգացումը` երիտասարդների ներուժի իրացման հնարավորությունների շարունակական ընդլայնման և հանրային կյանքի գործընթացներում երիտասարդների դերակատարության բարձրացման համար, երիտասարդությանն առնչվող ոլորտների միջև համագործակցությունը, որը նախատեսում է ակտիվորեն տարածել տեղեկատվություն այլ կառույցների կողմից երիտասարդներին առաջարկվող հնարավորությունների վերաբերյալ, մշակել և կիրառել մեթոդական ուղեցույցներ, մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր և ապահովել ծրագրերի շարունակականությունը, սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների ներգրավումը, ինչը ենթադրում է, որպես ժամանակի հրամայական, Արցախյան վերջին պատերազմից հետո պատերազմի մասնակիցների, ինչպես նաև պատերազմից անմիջականորեն ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների թիրախավորում՝ ուղղված նրանց սոցիալական վերաինտեգրմանը, առողջ ապրելակերպի, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանն ու վերականգնմանը, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին տնտեսական մասնակցության հնարավորությունների ստեղծմանը և/կամ ընդլայնմանը:

Ռազմավարության ընդհանուր նպատակները
Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը մշակված է 6 հիմնական նպատակների շուրջ, որոնցում ամփոփված են ռազմավարությամբ առաջադրված տեսլականին միտված քայլերն առաջիկա հինգ տարիների համար.

• Երիտասարդական քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգում և զարգացում,
• Ակտիվ քաղաքացիություն,
• Երիտասարդների տնտեսական մասնակցություն և զբաղվածություն,
• Առողջ և ներառված երիտասարդներ,
• Երիտասարդական աշխատանք և կամավորություն,
• Միջազգային համագործակցություն:

Ռազմավարության գնահատման համար առաջարկվում է իրականացնել արտաքին գնահատում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ։
Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կմնա մինչև 2021 թվականի հունիսի 3-ը: Այս ընթացքում քաղաքացիները և շահառու խմբերը կարող են ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31