Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց սահմանները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային գործակցություն և զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովում:
«Մենք պատրաստ ենք ազատ առևտրի Հարավային Կովկասի երկրների, այդ թվում Հայաստանի հետ: Բայց դրա համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների փոխադարձ ճանաչում: Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց դրա համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին»,- ասել է Ալիևը:
Նա հայտարարել է, որ Ղարաբաղում այս պահին ապրում է 30 հազար հայ: «Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ, որոնց գլուխը լվացել են հայկական քարոզչությամբ»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ