5165 շարժման անդամ, ուռուցքաբան Գևորգ Թամամյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկվա ինքնաբուխ հավաքը եւ երթը հստակ ցույց տվեց, որ իշխանությունները սարսափած են։ Սարսափած են, որովհետև երեկվա հավաքին խոսափողի մոտ էին մարդիկ, որոնց հանդեպ այլեւս չեն կարողանա կիրառել «հինունորի» պիտակավորումները, սարսափած են, որովհետև հասկացել են, որ այլեւս այս պրոցեսն անշրջելի է։
Ընդամենը 1 ժամվա ընթացքում այնքան մարդ ինքնաբուխ հավաքվեց, որ երբ երթով հասել էինք Թումանյան, երթի վերջը դեռ Հանրապետության հրապարակում էր։ Երբ երթը հասավ Բաղրամյան եւ պողոտան փակվեց, այս «ազատատենչ» իշխանությունն այնքան էր ահաբեկվել, որ ոստիկանությանը հրաման տրվեց ուժ կիրառել եւ հարձակվել խաղաղ ցուցարարներիս վրա, սկսեցին ձերբակալել մարդկանց եւ բիրտ ուժով հրմշտել ժողովրդին պողոտայից։ Եղան նաեւ տարբեր պրովոկացիաներ, ինչը սպասելի էր…
Դրան զուգահեռ այսօր իմացա, որ սրիկաները հասկանալով, որ գետինը ոտքերի տակից փախչում է, ու տեսնելով նաեւ, որ բազմաթիվ բժիշկներ են միանում, սկսել են հնագույն ոստիկանական մեթոդներով ահաբեկել հայտնի բժիշկների` այս մասին առանձին կխոսեմ շուտով։
Կարդացեք նաև
Երեկ երեկոյան` 5165 շարժման, Զարթոնք կուսակցության եւ մի խումբ անհատների կողմից հայտարարվեց Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի ձեւավորման մասին` վերկուսակցական նախաձեռնություն` ի զորակցություն մեր բանակի, ի պաշտպանություն մեր հայրենիքի եւ սահմանների։ Շուտով կհայտարարվի հետագա քայլերի մասին, որը, վայրկյան իսկ չեմ կասկածում, որ բերելու է հաղթանակի` Հայաստանի Հանրապետության հաղթանակի, հայի հաղթանակի!
Այս երկիրը ունի տեր, հայ ազգը զարթնել է!