Լրահոս
Օրվա լրահոսը

Լռելյայն կուլ տալով ՀՀ պետական սահմանի նկատմամբ թշնամու ոտնձգությունները՝ հայ ոստիկանը, սպան ձեռք են բարձրացնում հայ կնոջ, բազմազավակ մոր վրա. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Մայիս 21,2021 12:34

ՏՂԵՐՔ, ԱՆԽՈՒՍԱՓ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ՊԱՀԸ

Հաշված օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նկատմամբ էր բռնի ուժի գործադրումն ու բաժանմունք բերման ենթարկելը և ահա արդեն բոլորովին թարմ դեպք «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ՝ նույն բռնի ուժի կիրառմամբ, ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելու նույն ծանոթ գործելաոճով։

Ու քանի որ ոստիկանությունը համակերպվել է ոչ թե օրենքին ծառայելու գաղափարին, այլ օրվա իշխանությունների սպասյակը լինելու արատավոր կերպարին՝ գնալով ավելի ու ավելի է կատարելագործվում է իր ջանքերում, ուժի գործադրումն ավելի ու ավելի անկաշկանդ ուղեկցելով մարմնական վնասվածքներ հասցնելով, ընդ որում այնպիսի, որ քաղաքացին հարկադրված դիմում է բժշկական միջամտության։

Զ․ Փոստանջյանի նկատմամբ կիրառվածը խայտառակ բիծ է համազգեստավոր անձի նկարագրին։ Լռելյայն կուլ տալով ՀՀ պետական սահմանի նկատմամբ թշնամու ոտնձգությունները՝ հայ ոստիկանը, սպան ձեռք են բարձրացնում հայ կնոջ, բազմազավակ մոր վրա։ Իշխող դասի կողմից հայ սպայի կերպարի բարոյական խեղումը հասցվել է օրենքի աստիճանի, հարվածի տակ են առնվում արժեհամակարգային հասկացություններ, որոնցից այն կողմ անդունդ է։

Սթափվելու համար դեռ ուշ չէ։ Հայ ոստիկանությանը ողջամտության կոչ ենք անում՝ հիշեցնելով, որ ոչինչ չի մոռացվում, անխուսափ գալու է պատասխան տալու պահը:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31