Ոստիկանության հատուկ ջոկատը Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքի վայրից կոպիտ կերպով բերման և ծեծի է ենթարկել Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ, Շուշիի մարտերում 5 տեղից վիրավորված Եղիշե Բոցինյանին։
Նրան սալջարդներով և կապտուկներով տարել են հիվանդանոց։
Եղիշեն Ստեփանակերտից Երևան էր եկել բուժման նպատակով, ունի հաշմանդամություն։
Խստիվ դատապարտում ենք ՀՀ ոստիկանություն հատուկ ջոկատայինների պահվածքը։ Դա անընդունելի է։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով այն, որ սահմանում այժմ հարցերը լուծվում են ձեռնամարտի միջոցով, հորդորում ենք խաղաղ հավաքներ անցկացնող հայերի փոխարեն էներգիան ուղղել ՀՀ սահմանների ապահովությանը։
«Զարթոնք» ազգային քրիստոնեական նախաձեռնություն
Նայենք պատերազմում իրեն հերոսաբար դրսևորած Եղիշե Բոցինյանի անբասիր դեմքին և նայենք նրան բերման ենթարկող կարմիր բերետավորների դաժան դեմքերին ու կզգանք տարբերությունը: Առաջինը հայրենիքին նվիրված ու թշնամու դեմ անմնացորդ կռվող տեսակն է, իսկ երկրորդները հանուն պարգևավճարի իրենց տիրոջը ծառայող, թիկունքում լավ կերակրված և հայրենիքի հերոսներին պատժող տեսակն են: Իշխանության գալուց հետո Նիկոլը չկրճատեց մեր փոքր երկրի համար չափազանց շատ ոստիկանների քանակը, և նրանց փոխարեն չավելացրեց ՊՆ պայմանագրային զինծառայողների թիվը, որովհետև առաջինները իշխանությանն են պաշտպանելու, իսկ երկրորդները՝ հայրենիքը: Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլի համար միայն իր անձի պաշտպանությունն է կարևոր: Իսկ հայրենիքը Նիկոլի համար միայն բանաստեղծություններ արտասանելու համար է: