Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե հայկական շահից է բխում այդ փաստաթուղթը՝ ինչո՞ւ էր ժողովրդից գաղտնի պահում իր շահերից բխող որոշման մասին. Հովհաննես Հովհաննիսյան. «Հրապարակ»

Մայիս 21,2021 10:40

Լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն է հակադարձում Փաշինյանին․ «Եթե հայկական շահից է բխում այդ փաստաթուղթը, ինչո՞ւ ավելի վաղ չէր հրապարակում, ինչո՞ւ էր ժողովրդից գաղտնի պահում իր շահերից բխող որոշման մասին, հատկապես որ առջեւում էլ ընտրություններ են, եւ կարող էր իր օգտին ծառայեցնել։ Պարզ է, չէ՞, որ մեկ օրում այն չեն մշակել, բայց հրապարակվեց այն ժամանակ, երբ աղմուկ բարձրացավ, բացի այդ, իրենից պահանջում են արագացված տեմպերով այն կյանքի կոչել։ Մինչդեռ դեմարկացիան եւ դելիմիտացիան մի քանի օրվա կամ ամսվա լուծելու խնդիր չէ, դա երկար, անչափ երկար ժամանակ է պահանջում, մի հանձնաժողովը չի կարող այսքան սահմանների հարցը կարճ ժամկետներում լուծել։ Եվ հենց այս արագացած տեմպն էլ հուշում է, որ հերթական զիջումն է լինելու, իսկ դրա գինը՝ փորձել մնալ իշխանության։ Եվ վերջապես․ ո՞նց կարող է այս իշխանությունը մի բան անել, որը բխի ժողովրդի շահերից, կամ այն մարդը, ով այսքանից հետո հավատում է նրա մի բառին, նշանակում է մտածելու ընդունակ չէ ընդհանրապես»։

Հովհաննիսյանը չի հասկանում՝ Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք մնալ իշխանության, մնալու է՝ ի՞նչ անի․ «Գիտեք՝ կարելի է ամեն ինչ մարսել, բայց դա ժամանակի խնդիր է, ու կհասկացվի՝ մարսեցի՞ն, թե՞ ոչ։ Տպավորություն է, որ պատերազմն էլ են մարսել, ես ասում եմ՝ չեն մարսել, զոհերի հարցն էլ չեն մարսելու։ Ուղղակի ժամանակը հիմա մեր դեմ է աշխատում, բայց կգա ժամանակ, երբ իրավական, բարոյական եւ բոլոր այդ հարցերի պատասխանները տրվելու են»։

Հովհաննիսյանը հիշում է, որ երբ Կարեն Դեմիրճյանը Կենտկոմի քարտուղար էր, սահմանային վեճերի ժամանակ կենաց-մահու կռիվ են տվել մի սանտիմետր տարածքի համար, «եւ միայն դրա արդյունքում հնարավորինս շատ հողեր անցան ՀՀ տարածք։ Մի թիզ հողի համար ենք պայքարել, բայց այս ընկերն ինչ ուզում են, տալիս է, միայն ինքը մնա իշխանության»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31