Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ առաջարկում են վաղաժամկետ դադարեցնել ավագանու մեկ այլ անդամի՝ Գեւորգ Աճեմյանի լիազորությունները: Նրանց ներկայացրած որոշման նախագիծը կքննարկվի Երեւանի ավագանու մայիսի 25-ի նիստում:
Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության անդամներ՝ Արմեն Գալջյանը, Մարատ Թոխյանը, Լեւոն Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հունանյանը, Գրիգոր Երիցյանն ու Արման Բաբաջանյանը:
Հարցն օրակարգ բերելու համար ավագանու նշված վեց անդամները հիմք են ընդունել այն, որ Գեւորգ Աճեմյանը մանդատը ստանալու օրվանից չի մասնակցել ավագանու հերթական չորս նիստերին, որոնց կայացել են 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, 2021 թվականի փետրվարի 9-ին, մարտի 16-ին եւ ապրիլի 4-ին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում