Տեղեկացնում ենք Ձեզ, որ քիչ առաջ՝ 00։20-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից ազատ է արձակվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում մոտ առկա են նաև մարմնական վնասվածքներ:
Զարուհի Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով (մարմնական վնասվածքներ, սրտխառնոց, սրտխփոց, գլխապտույտ, գլխացավ, մարմնի տարբեր հատվածներում ուժեղ ցավ, և այլ անոմալիաներ) տեղափոխվել է հիվանդանոց։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ոստիկանները՝ ապօրինի ուժ կիրառելով, ապօրինի ազատությունից զրկելով, բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ։ Խախտվել է նաև Զ. Փոստանջյանի խոսքի և հավաքների ազատության իրավունքները:
Կարդացեք նաև
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
Ոստիկաններնների բռնությունները Հայաստանում տասնյակ տարիներով շարունակվում են, որովհետև ոչ մի նոր իշխանություն չի պատժել նախորդների ժամանակ ոստիկանների ցուցաբերած անօրինականությունները մի շատ պարզ պատճառով՝ որպեսզի ոստիկանությունն իրեն պաշտպանված զգա և նույն կերպ պատժի նոր իշխանության դեմ դուրս եկող ցուցարարներին: