Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է երկու պետությունների բանակցությունների միջոցով լուծել հիմնահարցը, ապա առաջին հերթին նախ պետք է ներկայանա բանակցություններին. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 21,2021 09:30

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ պետություններից հերթականը՝ Հնդկաստանն արտահայտեց իր դիրքորոշումն Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի սահմանների խախտման վերաբերյալ: Ադրբեջանի նման վարքագիծն այսպես թե այնպես ստանալու է միջազգային արձագանք, ինչը լիովին օրինաչափ է: Այսօր խոսքը գնում է Հայաստանի ինքնիշխան սահմանների խախտման մասին: Միջազգայնորեն հաստատված սահմանների անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ զգայուն են աշխարհի բոլոր պետությունները: Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է երկու պետությունների բանակցությունների միջոցով լուծել հիմնահարցը, ապա առաջին հերթին նախ պետք է ներկայանա բանակցություններին, այնուհետեւ իր զինված խմբավորումները դուրս բերի ՀՀ տարածքից:

Եթե իրադարձությունների զարգացման նման ընկալում չլինի ադրբեջանական կողմից, ապա ՀՀ ՊՆ-ն արդեն հայտարարել է, որ լիազորված կլինի համապատասխան, նաեւ ուժային միջոցներով վերականգնել իր երկրի տարածքային ամբողջականությունը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31