«ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցել են Ադրբեջանի զինված ուժերը ու ՀՀ-ն գործադրում է առավելագույն ջանքեր՝ նրանց դիվանագիտական ճանապարհով հետ մղելու, որպեսզի դուրս գան ՀՀ տարածքից: Ինչ վերաբերում է առաջարկ-փաստաթղթին, որը դեռ ստորագրված չէ, ինչու ենք այն քննարկում, որովհետեւ կիսատ փաստաթուղթ ինչ-որ, կեսը՝փակ տեքստով հրապարակվել է, հոգեխանգարմունք առաջացրեց բոլորիս մոտ: Փակ հատվածով փորձ է կատարվում ներկայացնել, թե ինչ-որ բաներ են տեղի ունենում, որոնք չեն կարող տեղի ունենալ՝ չգիտեմ, հողեր են հանձնում…»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում ասաց Լիլիթ Մակունցը:
Հիշեցնենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աղմկահարույց փաստաթղթի հետ կապված արտահերթ նիստ է հրավիրել: Նպատակն այն է, որ հրապարակվի միջազգային փաստաթուղթը եւ այն չստորագրեն՝ առանց ԱԺ-ի վավերացման:
Հայտարարության նախագիծը չընդունվեց: «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց չմասնակցել քվեարկությանը՝ պատճառաբանելով, որ բովանդակային առաջարկներ են ունեցել՝ չեն ընդունել: Կողմ քվեարկեց 25 պատգամավոր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ