Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուրս եկեք ու ասեք՝ ոչ մի գյուղ չի հանձնվելու երբեք… Հո՛պ, դելիմիտացիայից ու դեմարացիայից են խոսում, ո՞ւմ հետ, խուժանի հետ, որ մտել է մեր տարա՞ծք». Աբովյան

Մայիս 20,2021 23:20

«ՊՆ-ն իրավունք ունի՞ սխալ ինֆորմացիա տա, մինչեւ ինֆորմացիան չճշտի, իրավունք ունի՞ եղած ինֆորմացիան հերքի, դա գյուղնախարարությո՞ւն է, թե՞ ինչ է: Չի ստուգել՝ իր սխալն է, լավ չի ստուգել՝ էլի իր սխալն է, որովհետեւ դա մատուցվում է հանրությանը, հո մանկապարտեզ չի՞»,- ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում այսպես քննադատեց իշխանություններին:

Հիշեցնենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աղմկահարույց փաստաթղթի հետ կապված արտահերթ նիստ է հրավիրել: Նպատակն այն է, որ հրապարակվի միջազգային փաստաթուղթը եւ այն չստորագրեն՝ առանց ԱԺ-ի վավերացման:

Նա հարցադրումներ արեց՝ ինչի՞ են թույլ տվել, որ հակառակորդը ներխուժեց տարածք, ինչո՞ւ խրամատներ չեն եղել, այն հատվածներում, որտեղ ռիսկ է եղել, ինչո՞ւ նոր բնագծով չենք իրականացրել մեր երկրի պաշտպանությունը, այս 6 ամսվա մեջ պետք է հասկանանք՝ ի՞նչն է պատճառը, որ այսօր այս վիճակում ենք. «Կարելի է Երեւանում որ ասֆալտը ջանասիրաբար փռում են, այդ ասֆալտի փողերն ուղարկեն այնտեղ: Ի վերջո պիտի հասկանանք ուր ենք գնում, բոլոր ազգերը գիտեն, այդ թվում՝ թշնամի Ադրբեջանն ու Թուրքիան: Իրենց նպատակն է մեզ ոչնչացնելը, բա մե՞նք ինչ ենք ուզում»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ ասաց. «Թուրքը, ադրբեջանցին մտել է ՀՀ տարածք ու շանտաժի է ենթարկում Հայաստանին: Վե՛րջ: Դուրներս գա, չգա՝ այդպես է: Շանտաժի է ենթարկում: Այդ շանտաժի արդյունքում մի փաստաթուղթ է՝ դելիմիտացայի ու դեմարկացիայի հարցով: Հիմա հարց է՝ դուրս եկեք ու ասեք՝ գիտեք ինչ կա, ժողովուրդ ջան, այդ վատ ընդդիմախոսները որ խոսում են, իրենք սուտ են ասում, մի հատ հայկական գյուղ չի հանձնվելու՝ Տավուշի մարզից կամ այլ տեղից: Դուրս եկեք ու ասեք՝ ոչ մի գյուղ չի հանձնվելու երբեք, ինչո՞ւմն է խնդիրը: Ասում եք՝ ոչ մի բան չեք թաքցնում, հո թաքցնելը պոզով-պոչով չի՞ լինում: Հո՛պ, դելիմիտացիայից ու դեմարացիայից են խոսում: Ո՞ւմ հետ, խուժանի հետ, որ մտել է մեր տարա՞ծք: Դեմարկացիան ու դելիմիտացիան ինքնասպանություն է: Ու եթե դա գործիք է, որ թշնամին դուրս գա մեր տարածքից, դա երկակի ինքնասպանություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31