«Հստակ միջազգային դիրքորոշում կա, որ Ադրբեջանի զինված ուժերը պիտի լքեն ՀՀ տարածքը եւ այդ ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել: Մենք հասկանում ենք, որ որոշ շրջանակների դուր չի գալիս հնարավոր հաջողությունը: Մարդիկ երեւի ցայտնոտի մեջ են ընկնում, որ մենք հնարավորություն ունենք դիվանագիտական ճանապարհով լուծել այս խնդիրը: Այս գործողությունները նպատակ են ունեցել մարտահրավեր նետել, սպառնալիք ստեղծել ՀՀ-ում սպասվող ընտրություններին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աղմկահարույց փաստաթղթի հետ կապված արտահերթ նիստ է հրավիրել: Նպատակն այն է, որ հրապարակվի միջազգային փաստաթուղթը եւ այն չստորագրեն՝ առանց ԱԺ-ի վավերացման:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ