Հայրենակիցներ,
Սեփական իշխանությունն ամեն գնով պահպանել փորձող Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծել է քաոս և պատրաստ է պետության ու հայրենիքի հաշվին կատարել ցանկացած ազգադավ գործողություն։ Փաստացի, թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակվում է:
Վիճակը հետագայում շտկելը գերմարդկային ջանքեր է պահանջելու:
Երկրի վարչապետի պաշտոնից հրաժարված, դե յուրե լիազորությունները կորցրած Նիկոլ Փաշինյանը իրավազոր չէ Հայաստանի կառավարության անունից ստորագրել որևէ փաստաթուղթ:
Կարդացեք նաև
Բացի այդ, միջազգային իրավունքով արգելված որևէ գործողությունով, այդ թվում՝ ուժի կիրառմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով ձեռք բերված ցանկացած համաձայնությունն առ ոչինչ է:
Ելնելով վերը նշվածից՝
- Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը: Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել։
- Հայ ժողովրդի կենսական շահերը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող են ապահովել միայն առաջիկա արտահերթ ընտրություններով ձևավորվող նոր իշխանությունները:
- Կառավարության պարտքն է կազմակերպել Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցներով։
«Հայաստան» Դաշինք