Այսօր ԱԺ նիստում Սոֆյա Հովսեփյանին հետաքրքրում էր՝ Վարդենիսի՝ մեր զինվորների նվաստացման մասին տեսանյութը իմքայլականներից որեւէ մեկի արժանապատվությանը կպա՞վ, թե՞ չէ, թասիբը ինչ վիճակում է. «Գիտեմ շատերդ ինչ եք զգում, բայց շատերիդ համար ոչ մի բան էր: Ոչ մի արժեք չուներ, որ ձեր զինվորին ստորացրեցին, դա ամբողջ ազգի հանդեպ վերաբերմունք էր ու ձեր թողտվության հետեւանքով: ԱԽՔ-ն ասում է՝ չենք հասցրել սահմանը կահավորել, 7 ամիսը քի՞չ է, ինչո՞ւ չէիք հասցրել: ԳՇ-ն տեղյակ չէ այդ միջադեպից, քաղաքացիներից է տեղեկացել, որ իր զինվորի հանդեպ նման ձեւով վարվել ու ստորացրել են: Ինձ հետաքրքրում է՝ լավ, թասիբ կա՞, ինչո՞ւ է ՊՆ նախարարը ու ԳՇ պետը, ԱԽՔ-ն իր պաշտոնի: 44 օր կռիվ անցած երեխեքի մասին է խոսքը, կա՞ ձեր մեջ հոգատարություն, թե՞ ոչ: Նախկին բոլորը մեղավոր դարձան, մինչեւ հասաք 91 թվականը»:
Հիշեցնենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աղմկահարույց փաստաթղթի հետ կապված արտահերթ նիստ է հրավիրել: Նպատակն այն է, որ հրապարակվի միջազգային փաստաթուղթը եւ այն չստորագրեն՝ առանց ԱԺ-ի վավերացման:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ