Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հա-վա-տում…Երկիր եք կործանում, մի հատ խելքներդ գլուխներդ հավաքեք». Փաշինյանի ելույթի արձագանքը ԱԺ-ում

Մայիս 20,2021 22:40

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աղմկահարույց փաստաթղթի հետ կապված արտահերթ նիստ է հրավիրել: Նպատակն այն է, որ հրապարակվի միջազգային փաստաթուղթը եւ այն չստորագրեն՝ առանց ԱԺ-ի վավերացման:

Նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հայտարարեց. «Չեմ հա-վա-տում: Որովհետեւ չտրվեցին հստակ պատասխաններ: 2 օր հարց է շրջանառվում՝ քննարկվո՞ւմ է Տավուշի գյուղերի փոխանակումը, հանձնումը: Դե…դեմարկացիա կլինի՝ կորոշենք: Իմքայլական պատգամավորներ, որ հիմա այդտեղ դեմքով ծամածռություններ եք անում, հասկանո՞ւմ եք, հանրությունը չի հավատում այս կիսատ-պռատ տեքստերին: 40 օր հանրությանը ասեցիք՝ հաղթում ենք: Այն ամենը, որ Փաշինյանն ասում էր՝ չեմ անելու՝ եղավ: Հիմա էլ, որ ասում է՝ չի լինելու, մարդիկ չբավարարվեցին: Մնացին հարցեր, որոնք շարունակելու են քայքայել մեր հանրությանը»:

Նա ասաց, որ Փաշինյանի ելույթը ոչ թե պատասխաններ տվեց, այլ նոր հարցեր առաջացրեց՝ հիմա մի անկլավը մյուսի հետ պատրաստվո՞ւմ են փոխել, թե՞ չեն պատրաստվում:

Պատգամավորը հորդորեց հստակ ասել՝ ի՞նչ գործընթացներ են գնում, սա ազդելո՞ւ է Արցախի հետագա կարգավիճակի վրա. «Հենց այս անիշխանության եւ քաոսի համար էինք ուզում շուտափույթ ընտրություններ…Քանի վարչապետն այստեղ ելույթ էր ունենում, Սյունիքի մարզպետը հայտարարեց, որ եւս 30 ադրբեջանցի Սեւ լճի հատվածում հատել են ՀՀ սահմանը, հիմա հերքո՞ւմ եք սա, թե՞ հաստատում: Չի կարելի ժողովուրդ այսպես, երկիր եք կործանում, մի հատ խելքներդ գլուխներդ հավաքեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31