Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է գնանք երկխոսության, պետք է գնանք կոմունիկացիաների բացման». Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղ զարգացման դարաշրջան են բացում

Մայիս 20,2021 22:03

«Բա ասում եմ՝ 30 տարի ազատագրված տարածքները ու Ղարաբաղի կեսը տվել են փաստացի, ինչի՞ չեն հրապարակել: Բա այդքան պատգամավոր եք եղել, պարոն Մարուքյան, ինչի՞ մի անգամ չեք հելել ասել՝ հրապարակե՛ք, այդ ի՞նչ եք բանակցում այդտեղ: Հիմա կարո՞ղ է ասեք՝ հրապարակեք երեկ ՌԴ նախագահի հետ ինչ եք խոսել: Մենք պատրաստ ենք, բայց ամոթ է: Էլ մեզ հետ ոչ մեկը ոչ մի բան չի խոսա: Կասեն՝ ինչ հարց քննարկում ենք…անլուրջ մոտեցում է»,- այսօր այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աղմկահարույց փաստաթղթի հետ կապված արտահերթ նիստ է հրավիրել: Նպատակն այն է, որ հրապարակվի միջազգային փաստաթուղթը եւ այն չստորագրեն՝ առանց ԱԺ-ի վավերացման:

Փաշինյանը նշեց, թե որն է իրենց կառավարության խնդրը. «Հայաստանին պետք է այնպիսի առաջնորդություն, որ իր վրա վերցնի պատասխանատվություն՝ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Սա նշանակում է, որ մենք պետք է գնանք երկխոսության, պետք է գնանք կոմունիկացիաների բացման: Մենք ուզո՞ւմ ենք երկաթուղային հաղորդակցություն Իրանի եւ ՌԴ-ի հետ: Ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞: Ո՞նց ենք սա պատկերացնում: Կարող է իրենք էլ չանցնեն, մենք էլ չանցնենք, բայց սա նշանակում է, որ ինքներս մեր շրջափակման քաղաքականությունը ուզում են շարունակել: Չի կարելի այսպես, մենք պետք է գնանք լուծումների»:

Խոսելով կառավարության նկատմամբ անվստահության մասին՝ Փաշինյանն ասաց. «Մարդիկ ուզում են ապացուցել, որ ապագա չկա այս երկրում: Ես ասում եմ՝ այդպես չի: Մենք նախկինում էլ, հիմա էլ մեր երկրի ապագայի համար կռիվ ենք տվել ու շարունակելու ենք մեր պայքարը: Դա մեր քաղաքական խաչն է ու այդ խաչը մինչեւ վերջ պետք է տանենք: Ասում են՝ ժողովուրդը չի վստահում: Հիմա հրապարակ են հրավիրել, քանի՞ մարդ կա հրապարակում: Դա նշանակում է, որ ժողովուրդը չի՞ վստահում, ես էլ ասում եմ՝ այդ ասողներին չի վստահում ժողովուրդը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31