Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Վարդենիսի նվաստացուցիչ տեսանյութի մասին. «Սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ մեր եւ ադրբեջանցի զինվորների միջեւ»

Մայիս 20,2021 21:40

«Հիմա այն մարդիկ, որ այդ տողերը սեւով փակել են, հանրությունը նրանցից պատասխան պահանջի՞: Հիմա բացված են, թող մեկը ասի՝ այդտեղ հակապետական դավադրությունը որտե՞ղ է: Հիմա էլ ասում են՝ 3 հոդված կա, որ տարել են ուրիշ տեղ: Բա, եթե դուք այդ 7-8 հոդվածը կարողացել եք ձեռք բերել, ո՞նց է, որ այդ 3 հոդվածը այնպիսի խորը տեղ են պահել: Ու գրում են՝ Փաշինյանը մեկուսացրել է բոլոր պաշտոնյաներին, ոչ ոք ոչ մի բանից տեղյակ չէ: Բոլորը ամեն ինչից տեղյակ են,ով որ դրանից պիտի տեղյակ լինի»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աղմկահարույց փաստաթղթի հետ կապված արտահերթ  նիստ է հրավիրել: Նպատակն այն է, որ հրապարակվի միջազգային փաստաթուղթը եւ այն չստորագրեն՝ առանց ԱԺ-ի վավերացման:

Փաշինյանը նիստում անդրադարձավ Վարդենիսի այն տեսանյութին, որտեղ երեւում էր, թե ինչպես են նվաստացնում մեր զինվորներին. «Ես գրառում եմ արել, ասել եմ, որ Անվտանգության խորհրդի նիստում ելույթից հետո տեղեկացա, որ սահմանում լարվածություն աճում է: Հետո հանդարտվեց այդ իրավիճակը: Ի՞նչ էր տեղի ունեցել: Ես չգիտեմ, լավ եմ անում, որ սա ասում եմ, ըստ երեւույթին չպետք է բանը սրան հասներ, բայց ասեմ՝ այո, հրազենի կիրառում տեղի չէր ունեցել, բայց սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ մեր եւ ադրբեջանցի զինվորների միջեւ: Ասում են՝ ՊՆ-ն ինչի հերքեց, հետո հաստատեց: Երբ որ դա հրապարակվեց, գիտեք ՊՆ-ին զեկուցում են, որ մենք հարձակվեցին, մենք փախա՞նք, չեն զեկուցում նման բան: Վերջնարդյունքն են զեկուցում, դեպք եղավ՝ լուծեցինք: 2 ժամանոց վիդեոյից Ադրբեջանը 2 րոպե կտրում է ու տալիս իր տեղեկատվական ազդեցության գործակալներին: Այդ գործակալներն են տարածում են: Այդ մարդիկ հակապետական են»:

Փաշինյանը նաեւ տեղեկացրեց՝ իրավիճակը շատ լարված է. «Այսօր Կութի շրջանում եղել է հրաձգություն, բայց հետո կողմերն արձանագրել են, որ դա թյուրըմբռնման արդյունք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31