Լրահոս
Օրվա լրահոսը

Աղամալ Հարությունյանի փաստաբան. «Քննիչը թույլ է տվել քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներ»

Մայիս 20,2021 21:50

Շարունակվեց Աղամալ Հարությունյանի գործով դատական նիստը: Վերջինս տարիներ առաջ 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանին «Առագաստ» սրճարանում անզգուշությամբ սպանելու համար։ Գործի վերաբացման համար առիթ է հանդիսացել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի հաղորդումը՝ հայաստանյան իրավապահներին։

Աղամալ Հարությունյանի փաստաբան Ռոբերտ Բեջանյանը դատարանում նշեց, որ Նյութոնի հաղորդման մեջ որեւէ հիմք չկա, դատախազի կողմից վարույթ հարուցելու մասին որոշումն անհիմն է, քանի որ  Նյութոնի վկայությունից որեւէ հանգամանք չկա նշված որոշման մեջ, եւ միայն  առանց հիմնավորման նշված է, որ Պողոս Պողոսյանը կյանքից զրկվել է  Աղամալ Հարությունյանին խուլիգանական դրդումներով կատարված գործողությունների արդյունքում: Նրա պնդմամբ նախաքննության եւ դատաքննության ընթացքում դատախազությանը հայտնի է եղել Սթիվեն Նյութոնի վկայությունը, իսկ վերջինս դեպքի քննության ժամանակ գտնվել է Հայաստանի Հանրապետությունում:

Փաստաբանի խոսքով. «Քննիչը տեղյակ չի պահել  դատապարտյալ Աղամալ Հարությունյանին իր կողմից իրականացվող օրենքին հակասող քննության մասին՝ նրան զրկել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով նախատեսված իր դեմ  ցուցմունք տվող վկաներին հարցաքննելու կամ միեւնույն պայմաններով վկաներին կանչելու եւ հարցաքննելու՝ դատապարտյալ Աղամալ Հարությունյանի նվազագույն իրավունքներից:

Քննիչն առանց հիմնավորման դատապարտյալ Աղամալ Հարությունյանին զրկելով ՀՀ  ՔրՕր-ի 247-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից 18 տարի առաջ իրականացված քննությամբ որպես ապացույց գնահատված դատաբժշկական եզրակացության հիման վրա դատախազի կողմից նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով հարուցված վարույթով նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, ստացել է եզրակացությունը, սակայն  Աղամալ Հարությունյանին չի ծանոթացրել, թե հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, թե այդ փորձաքննության արդյունքներով կազմված եզրակացության հետ: Այսպիսով` քննիչը գտնվելով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան  քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանի ենթակայության տակ, թույլ է տվել քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներ»: Նրա խոսքով, ապացույցները եւս ձեռք են բերվել քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով, բացի այդ ՀՔԾ քննչական վարչության պետ Ջոն ֆարխոյանը հանդիսանում է քրեական գործը քննող Կարեն Ֆարխոյանի եղբայրը

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31