«Պատիվ ունեմ» դաշինքն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ:
Օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող, շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է։
Այն մի կողմից ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունի, խաթարելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքը, իսկ մյուս կողմից՝ շեղել ուշադրությունը կապիտուլյանտ վարչակազմի կողմից հայ ժողովրդի հետևողականորեն և անշեղորեն իրականացվող հայրենազրկումից:
«Պատիվ ունեմ» դաշինքը խստորեն դատապարտում է Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը:
Կարդացեք նաև
«Պատիվ ունեմ» դաշինք
Արթուր Վանեցյան