Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան․ «Չի կարելի սահման գծել, եթե դու հարեւանիդ հետ դեռեւս պատերազմի մեջ ես»

Մայիս 20,2021 20:40

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հանրահավաքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով աղմկահարույց փաստաթղթին, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանի գծման եւ զատման աշխատանքների նախապատրաստում, եւ որն, ըստ Փաշինյանի՝ հարյուր տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին, ասաց․«Ի՞նչ է նշանակում հարյուր տոկոսով հայանպաստ փաստաթուղթ․  պատկերացրեք՝ ձեր հարեւանը, որի հետ դուք չունեք, կոտրում է ձեր դուռը, գալիս գրավում է ձեր ննջարանը, խոհանոցը եւ զուգարանը, հետո դուք  ստիպված իր հետ ինչ-որ բան եք պայմանավորվում, եւ ասում՝ դա նպաստավոր է ձեր ընտանիքի համար։ Այսպես` բացատրեմ, որ  մեր ժողովրդի այն հատվածը, որը հավատում է նրան, հասկանա՝  եթե իր տուն են ներխուժում, իր տանից ինչ-որ բան են տանում, իր տան սահմանները փորձում են փոխել ի վնաս իրեն, ասել, որ դա հայանպա՞ստ է, լո՞ւրջ։ Հայանպաստ է, քեզ տուր թուրքերին։ Լուսահոգի Մանվել Գրիգորյանը մի խոսք ուներ՝ հայ ժողովուրդը դրա հետեւին պետք  է ձեռք տա, որովհետեւ այս պատմական գնահատականներից դուրս որեւէ բան այլեւս չի աշխատելու։ Եթե դա հայանպաստ փաստաթուղթ է, ինչո՞ւ էր գաղտնի, ինչո՞ւ եմ ես Միքայել Մինասյանից իմանում»։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ չի կարելի սահման գծել, եթե դու հարեւանիդ հետ դեռեւս պատերազմի մեջ ես, երբ քո փոքր եղբայրը՝ Արցախը, այդ նույն հարեւանի հետ  կռվի մեջ է․ «Այսինքն՝ դուք սահմաններ գծում եք, միջազգայնորեն հաստատում եք ու դնում եք կասկածի տակ մեր սահմանը, որ ի՞նչ անեք։ Ոչ մի դելիմիտացիա չէ կարող լինել հայ- ադրբեջանական սահմանին, եթե Արցախի հարցը վերջնականապես լուծված չէ, մինչեւ վերջին ռազմագերին վերադարձված չէ, մինչեւ Շուշիի, Հադրութի կարգավիճակը հստակ չէ, վերադարձված չէ։ Այս իշխանությունների օրոք ոչ մի ազգային շահերին վերաբերող հարց այլեւս լինել չի կարող»։

Արմեն Աշոտյանն ասաց, որ հանցակից են բոլոր այն նախարարները, որոնք Փաշինյանի  օրոք եղել են նախարար, կրկնակի հանցակից են այն նախարարները, որոնք կապիտուլյացիայից հետո համաձայնել են նրա հետ աշխատել, եռակի  հանցակից են այն մարդիկ, ովքեր կապիտուլյացիայից հետո համաձայնվել են պաշտոնի  նշանակվել․ «Այս բոլորին ոչ ոք չի  ներելու։ Կարող է այսօր այստեղ հարյուր հազար մարդ չկա, կարող է ընտրություններին Նիկոլը մի քիչ ավելի շատ ձայն հավաքի, չգիտեմ, բայց հաստատ կա այնքան մարդ, որ ինքը կյանքում չի կարող ֆիզիկապես քայլի Երեւանի փողոցներով, կյանքում, ինքն ու իր թիմը։ Սրա օրոք ու Հայաստանի վրա կախված յաթաղանի տակ ընտրության գնալ չի կարելի»։

ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի  ստորագրած ցանկացած փաստաթուղթ  հակասահմանադրական է։

Արմեն Աշոտյանը վստահ է, որ նշված փաստաթղթի գաղտնի հավելվածում գրված է Տավուշի եւ Տիգրանաշենի մասին։

Գեղարքունիքի մարզում հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին էլ Արմեն Աշոտյանն ասաց՝ դա մեր բանակին չի նսեմացրել, մեր տղերքը արժանապատիվ են, որ բանակում ծառայում են, դա իրենց չի նսեմացրել թուրքը, տեսանյութը մեր բանակի մասին չէ, Նիկոլի մասին է․ «Ոնց թուրքն է տալիս Նիկոլի քամակին, այդպես պետք է հայ ժողովուրդը տա դրա հետույքին։  Այլընտրանք չունենք»։

Ըստ Արմեն Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ստորագրել այդ փաստաթուղթը, նա  չունի այդ լեգիտիմությունը, ո՛չ ներքին, ո՛չ արտաքին․ «Այդ փաստաթուղթը ոչ մի հայանպաստ դրույթ չի պարունակում։ Նա Ալիեւին բան է խոստացել Պուտինի ներկայությամբ, հետո փորձել է ֆռցնել ու քցել, որ ընտրությունները անցնեն, հետո կանեմ, մարդիկ հասկանում են, որ կրելու շանս չունի, Ալիեւը հասկանում է, որ Նիկոլը շանս չունի ու քերելու է ամեն ինչ նրանից եւ  հույս դնել նրա կամքի ու բարոյականության վրա, անիմաստ բան է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31