Լրահոս
Օրվա լրահոսը

«Անիմաստ է գնալ ընտրությունների». Վազգեն Մանուկյան

Մայիս 20,2021 20:25

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կարծիքով, այս իշխանության կառավարման շրջանում ցանկացած որոշում եղել է ի վնաս Հայաստանի: Այսօր կառավարության շենքի մետ «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած հանրահավաքում, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Վազգեն Մանուկյանը հարցին`իրավունք ունի՞ Նիկոլ Փաշինյանը նման փաստաթուղթ ստորագրել: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է, նա մասնակցում է ԱԺ արտահերթ նիստին:

Ըստ Վազգեն Մանուկյանի, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի պայմանագիրը սարսափելի էր, բայց այն, ինչ որ դրանից հետո շարունակվեց կատարվել, առավել ավելացնում է սարսափը. «Դուրս գալ Զանգելան-Կուբաթլուից, Սյունիքի սահմանների համար ստեղծել  վտանգ, GPS-ով սահման որոշել, թողնել Իշխանասարը, Սեւ լիճը… Երեկ, որ հրապարակվեց, որ Տավուշից ինչ-որ գյուղեր պիտի տան` դա նորություն չէր,  դա եռակողմ հայտարարության առաջին խմբագրության մեջ գրված էր, որ Տավուշի շրջանի որոշ տարածքներ պետք է տրվեն Ադրբեջանին: Հետո դա քողարկեցին, մտցրեցին գաղտնիի մեջ:  Հիմա մի փաստաթուղթ կլինի, վաղը ուրիշ փաստաթուղթ կլինի, մենք անընդհատ կորցնելով, գնում ենք առաջ»:

Ըստ Վազգեն Մանուկյանի, եթե սահմանները շարունակեն որոշվել GPS-ով, ոչ թե միջազգային ընդունված կանոնակարգով, մենք նորից տարածքներ ենք կորցնելու. «Իրենք եկան առաջ, հիմա էլ փաստաթղթի մեջ գրած է`հաշվի առնել սովետական սահմանները, նաեւ ստեղծված իրավիճակը, իսկ իրավիճակն այն է, որ Իշխանասարը իրենց ձեռքում է, վաղը Քյարքիի հարցը կառաջանա եւ այլն»:

Վազգեն Մանուկյանը հույս ունի, որ այս փաստաթղթի ստորագրումը Հայաստանում իրավիճակ կփոխի եւ արտահերթ ընտրությունների գնալու փոխարեն, քաղաքական ուժերը կլծվեն այս ամենը կանխելու գործին: Թե դա ի՞նչ ձեւաչափով կարվի, էական չէ: Նա չի բացառում, որ «Հայրենիքի փրկության շարժման» վերաֆորմատավորմամբ հնարավոր լինի կառավարել գործընթացները. «Անիմաստ է գնալ ընտրությունների, քանի որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահեց կապիտուլյացիայից հետո, երբ ուրիշ երկրներում իրեն կամ կձերբակալեին, կամ հրաժարական կտար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31