Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյան․«Նիկոլ Փաշինյանն այնքան ճկռած է Ալիեւի առաջ, որ ալիեւյան ցանկացած կամակորություն պատրաստ է կատարել»

Մայիս 20,2021 21:07

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով աղմկարահարույց փաստաթղթին, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանի գծման եւ զատման աշխատանքների նախապատրաստում,եւ որն, ըստ Փաշինյանի հարյուր տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին, ասաց, որ  Նիկոլ Փաշինյանն ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, իրավական լեգիտիմ ուժ չունի․ «Մի քանի  պատճառներով՝ ՀՀ պետական սահմանները հայտարարությամբ չեն ստորագրվում,  չեն ստորագրվում առանց Ազգային ժողովի, առանց համաժողովրդական հանրաքվեի։

Նա ուղղակի այնքան ճկռած է Ալիեւի առաջ, որ ալիեւյան ցանկացած կամակորություն պատրաստ է կատարել։ Նոյեմբերի իննի հայտարարությունում սահմանների հստակեցման հարց չկար, կար ռազմագերիների հարց, մինչեւ հիմա ռազմագերիների վերադարձի հարցը լուծված չէ  ու հիմա նոր փաստաթուղթ է ստորագրում, ու դեռ չհաշված  խոսակցությունները, որ  կա եւս մեկ գաղտնի փաստաթուղթ, որի մասին դեռ լռում են»։

 Նելլի  ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31